Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Կրթական համակարգը նման է պտղատու այգու»

«Կրթական համակարգը նման է պտղատու այգու»
15.05.2015 | 11:25

Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին ու Բոլոնիայի գործընթացի չորրորդ քաղաքական ֆորումին մասնակցում են 47 երկրներ ու միջազգային կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ:
ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ փոխանցմամբ՝ այս համաժողովին երեք կարևորագույն փաստաթուղթ է ընդունվելու: Առաջինը քաղաքական փաստաթուղթ է լինելու՝ Երևանի կոմյունիկեն, որտեղ ամրագրվելու են նախարարների տեսլականները՝ կրթական համակարգին առնչվող: Եվս երկու կարևոր տեխնիկական բնույթի փաստաթղթեր են ընդունվելու՝ որակի և վարկերի կուտակման ու փոխանցման նոր ստանդարտներին վերաբերող: Սակայն նախարարի խոսքով՝ ներդրումն ու կիրառումը տևական գործընթացներ են: Նրա բնորոշմամբ՝ կրթական համակարգը նման է պտղատու այգու. ժամանակ է պետք, որ ծառերը տնկես, խնամես, աճեցնես, պահպանես, չգիտես էլ՝ բերք կտա՞, թե՞ ոչ:
Համաժողովում քննարկվեց Բելառուսը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ընդունելու հարցը: Անդամակցությունն ընդունվեց: Դեմ էր միայն Նորվեգիան: Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե անգամ կան խնդիրներ Բելառուսի կրթական համակարգում, չընդունելով Բելառուսին եվրոպական տարածք՝ «պատժում» ենք ոչ թե երկիրը, այլ մարդկանց. «Խնդիրը ես դիտարկում եմ ոչ թե քաղաքական հարթության մեջ, այլ քաղաքացիական: Միակ մտահոգությունն այն է՝ արդյո՞ք Բելառուսի մեր գործընկերները կիրականացնեն ստանձնած պարտավորությունները: Մեզ ոչինչ չի խանգարի 2018-ին Փարիզում կայանալիք համաժողովում ստեղծել հեռացման առաջին նախադեպը»:
Ինչպե՞ս են մեր երկրում վերաբերվում կրթական բարեփոխումներին: Արմեն Աշոտյանի խոսքով՝ մեծ մասամբ կրթական համակարգից բողոքում են կենցաղային մակարդակում. «Բոլոնիայի գործընթացի շնորհիվ մեր երիտասարդները կարող են արտասահմանում շարունակել կրթությունը, բուհերն անցնում են հավատարմագրում, և նրանց դիպլոմների կշիռը բարձրանում է Եվրոպայում: Բազմաթիվ դրական բաներ են արվել առկա խնդիրների հետ հանդերձ: Դրականից օգտվում ենք, բայց չենք շաղկապում այդ դրականը փոփոխության հետ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ